Խուզարկություններ 47 հասցեում և 9 մեքենայում. հայտնաբերվել են ապօրինի զենքեր և թմրանյութ․ 29 անձ ձերբակալվել է

Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել Քրեական ոստիկանության ծառայողները։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում և 9 ավտոմեքենաներում:

Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաև թմրանյութ՝ կոկաին, մարիխուանա և մեթադոնային լուծույթ:

29 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment