Հայտնաբերվել է որոնվող 29-ամյա արցախցու մարմինը

Նոյեմբերի 6-ից որոնվող արցախցի 29-ամյա Արսեն Թևոսյանը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք Facebook-ի «Նորություններ Արցախից» էջից։

«Դժբախտ պատահարի հետևանքով երկրային կյանքից վաղաժամ հեռացել է երեկվանից որոնվող Արսեն Թևոսյանը։ Նա Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղից էր։ Ընտանիքում, շրջապատում սիրված էր ու հարգված։ Անչափ բարի, համեստ և աշխատասեր երիտասարդ էր»,- տեղեկանում ենք սոցցանցի էջից։

Leave a Comment