Վարդան Ղուկասյանին հոսպիտալացնելու որոշում է կայացվել – 5tv

Որոշում է կայացվել հոսպիտալացնել Գյումրիի քաղաքապետ, կալանավորված Վարդան Ղուկասյանին։ Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր,, որ այսօր, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Leave a Comment