Փնթփնթան բայղուշի նման բորդյուրին պպզած սեմուշկա են չրթում, իրենց պարտքը համարում ամեն ինչին ապուշ քոմենթ անել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին:

«Քանի կար, ասում էին՝ էս սաղ սուտ ա, մեկ ա ճամփեքը չեն բացվելու, հետո ասում էին՝ հա լավ, բացվում ա, բայց մեկ ա Վրաստանով ա անցնում (կարծես ես եմ Հայաստան֊Ադրբեջան երկաթգիծը կերել), հետո ասում էին՝ բայց ինչի՞ Ղազախստանից, եթե ռուսական ցորենը կա, հետո ասում էին՝ բա եթե Ռուսաստանից ա, բա էլ ինչի՞ են Ադրբեջանով բերում, հիմա էլ ասում են՝ դե որ Ադրբեջանով է գալիս ու ավելի էժան ա նստում, գոնե հացը կէժանանա՞։

Հիմա նորից նայենք շղթայի առաջին ու վերջին մտքի կոնտրաստին։ Ու ամեն ինչում են տենց, առանց սեփական օրակարգի, առանց սեփական տեսլականի փնթփնթան բայղուշների նման բորդյուրին պպզած՝ սեմուշկա են չրթում ու իրենց պարտքը համարում ամեն ինչի մասին մի ապուշ քոմենթ անել»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment