ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակում Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 17-20-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը: