Երևանում խցանումներից խուսափելու համար հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի. Փաշինյան

Երևանում երթևեկության խցանումների վերաբերյալ կարող են անհրաժեշտ լինել համալիր լուծումներ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ճգնաժամային որակեց Երևանում խցանումների իրավիճակը՝ հավելելով, որ հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել։

Փաշինյանը միաժամանակ նկատեց՝ միջանկյալ լուծումները անտեղի են այն իրավիճակում, երբ Երևանում մեքենաների թիվն աննախադեպ աճ է գրանցել։ Ըստ նրա՝ պետք է գտնվեն երկարաժամկետ լուծումներ։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ անենք Երևանում մեքենաների անընդհատ աճող թվի հետ։ Հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Լավարկումների տեղ միշտ էլ կա, բայց մեքենաների թիվն ուղակի ահռելի է», – խուսափողականորեն հավելել է Փաշինյանը։

Leave a Comment