Ֆրանսիայում երկու երկրպագու դատապարտվել են յոթ ամիս ազատազրկման — Armsport.am

«Սենտ Էթյեն» ֆուտբոլային ակումբի երկու երկրպագու պայմանականորեն դատապարտվել են յոթ ամսվա ազատազրկման՝ հանդիպման ժամանակ եզրային մրցավարի վրա մետաղադրամներ նետելու համար, հաղորդում է L’Equipe-ը։

Միջադեպը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլի 20-ին՝ Ֆրանսիայի Լիգա 1-ի շրջանակում։ «Սենտ Էթյենը» ընդունել էր «Լիոնին» և հաղթել 2:1 հաշվով։

Խաղի 45-րդ րոպեին հանդիպումը կասեցվել էր այն բանից հետո, երբ տրիբունաներից նետված առարկան դիպչել էր եզրային մրցավար Մահդի Ռահմունիի գլխին։ Գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն թիմերին տարել էր մարզադաշտի միջանցք, որտեղ նրանք մնացել էին ավելի քան կես ժամ։ Այնուհետև խաղը վերսկսվել էր։

Մեղադրյալները ներողություն են խնդրել՝ ընդունելով, որ ալկոհոլի ազդեցության տակ տրիբունայից մի քանի մետաղադրամ են նետել դաշտի ուղղությամբ՝ առանց որևէ մեկին դիտավորյալ թիրախավորելու։
Դատախազ Անդրե Մերլը պահանջել էր ինն ամսվա պայմանական ազատազրկում և առնվազն երկու տարվա արգելք՝ մարզադաշտ մուտք գործելու համար։

Leave a Comment