Փաշինյանը բացատրել է՝ ինչու է ՊՊԾ-ն քաղաքացուն ուժով դուրս բերել Հովհաննավանքից

https://arm.sputniknews.ru/20251106/pashinjany-bacatrel-e-inchu-e-ppts-n-qaghaqacun-uzhvov-durs-berel-hvovhannavanqic-95542264.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու». միջադեպ Հովհաննավանքում

Sputnik Արմենիա

«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու». միջադեպ Հովհաննավանքում

2025-11-06T14:16+0400

true

PT0M24S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95148845_0:0:1058:794_1920x0_80_0_0_fd136f4065c2358beae1d1bae6a3c350.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ստեփան ասատրյան, պատարագ, հովհաննավանք, տեր արամ քահանա ասատրյան, միջադեպ, թիկնապահ, видео

ստեփան ասատրյան, պատարագ, հովհաննավանք, տեր արամ քահանա ասատրյան, միջադեպ, թիկնապահ, видео

Բաժանորդագրվել

Վարչապետը մեկնաբանել է «պատարագի» ժամանակ տեղի ունեցած միջադեպն ու նշել, թե դրա առնչությամբ ինքն էլ բացատրություն է պահանջել ՊՊԾ-ից։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ Հովհաննավանքում «պատարագի» ժամանակ քաղաքացուն ուժով դուրս են բերել նրա անվտանգությունն ապահովելու համար։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետո ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցին։

Ինչպես հայտնել ենք, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ քահանա) կողմից Հովհաննավանքում մատուցվող «պատարագի» ժամանակ մի քաղաքացի ներս էր մտել ու բղավել․ «Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։ Դրանից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը փակել էր քաղաքացու բերանն ու հանել նրան եկեղեցուց։

«Պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել, նրանք ասել են, որ նման որոշում է կայացվել, այդ թվում՝ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով, որովհետև նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել»,- ասաց Փաշինյանը։

Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment