Հայ բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի մինչև 23 տարեկանների բռնցքամարտի 2025 թվականի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Մինչև 71 կգ քաշային կարգում Հակոբկոխյանը հաղթել է Բելառուսը ներկայացնող Նիկոն Ժիտնիկովիչին՝ ցուցադրելով հանգստություն և առավելություն ողջ մենամարտի ընթացքում:
Նոյեմբերի 3-10-ը Երևանում տեղի է ունենում բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող երիտասարդների (Մ19) և մինչև 23 տարեկան մարզիկների (Մ23) Եվրոպայի 2025թ.առաջնությունը:
