Քաղաքական հակառակորդներին վատություն անելը դարձել է ռեժիմի պարագլխի ամենասիրելի զբաղմունքը. փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Քաղաքական հակառակորդներին ինչքան ուժ ունի՝ վատություն անելը դարձել է ռեժիմի պարագլխի ամենասիրելի զբաղմունքը։ Էդքան մանրախնդրություն, չարություն ու աղտեղություն ո՜նց ա տեղավորվում դրա ուղեղի մեջ — իրոք չեմ կարողանում պատկերացնել։

Իրավապահների մեջ էլ մեկը չկա՝ ասի — «մի՛ արա, ընգեր պետ, մի՛ արա։ Ախր ոչ ոք չի հավատա մեր վարկածին, թե իբր Սերժ Սարգսյանը պատրաստվում է Հայաստան չվերադառնալ։

Մե՛նք ենք խայտառակ լինելու»…

Ոնց հասկանում եմ՝ սրանք որոշել են նոր սահմանադրությամբ՝ ամոթը չեղյալ դարձնել»։

Leave a Comment