«Ես մտնում եմ դպրոցի դահլիճ, տեսնում եմ թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ, ասում եմ՝ խի՞ եք ստեղ դրել, լավ, թենիս դեռ կխաղան էդ երեխեքը, բա, բասկետբոլ ո՞նց են խաղալու, կամ մտնում ենք սպորտային դահլիճ՝ տեսնում ենք մեծ գույքեր կան, որ դրած են դահլիճի կենտրոնում։
Նորակառույց դպրոցներում պատահականության սկզբունքով դասալսումների են գնալու։ Գնալու ենք չնախատեսված մտնենք քիմիայի դասին, տեսնենք, լաբորատոր գույքը օգտագործվում է, թե ոչ։ Ֆիզկուլտուրայի գույքը օգտագործվում է, թե ոչ, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաներն օգտագործվում են, թե ոչ։
Մեր Իջևանի տանը «սերվիզ» կա, որ ես ծնված օրից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, պահարանում դրած է, ուրիշ տեղեր էլ եմ տեսել, շատ դեպքերում՝ նույնից է լինում ու նույն տեղում դրված է լինում»,- կատակեց Փաշինյանը՝ պնդելով, որ գույքը պետք է օգտագործվի։