
«Հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» շենքի հանրային սննդի կետում, ահազանգը ստանալուն պես մեկնել են հրշեջ խմբեր, այժմ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Մինչև հրշեջների ժամանումը, արդեն քաղաքացիները տարհանվել էին։ Տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան։ Ծխահարության հետևանքով 2 փրկարար առաջին օգնություն են ստացել»,- ասել է Սարգսյանը:
Հրդեհը բռնկվել է Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետում: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։