2 փրկարար ծխահարվել է՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնված հրդեհի մարման ժամանակ

Նոյեմբեր 06,2025 13:20

2 փրկարար ծխահարվել է՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնված հրդեհի մարման ժամանակ. մանրամասներ է հայտնել Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment