Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացման հարցը քննարկել է արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ։
Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով հետախուզական ծառայության աղբյուրներին։
Քալընը Ստամբուլում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի պատվիրակության հետ՝ Խալիլ ալ-Հայյայի գլխավորությամբ։ Պաղեստինյան շարժման ներկայացուցիչները մեղադրել են Իսրայելին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է NTV-ն։
Հանդիպմանը քննարկվել են նաև Գազայի խաղաղության ծրագրի հաջորդ փուլերի իրականացման և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման հարցերը։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «համապարփակ ծրագիրը», որն ուղղված է Գազայի հակամարտության կարգավորմանը։