Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի չորրորդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի խաղաց «Բրյուգեի» հետ (3։3)։
Բելգիական ակումբի կազմում դուբլ գրանցեց Կառլոս Ֆորբսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո Տրեսոլդին։ Կատալոնացիներից պատասխանեցին Ֆերան Տորեսը և Լամին Յամալը, իսկ տանտերերի հույն հարձակվող Խրիստոս Ցոլիսը անզգուշաբար սեփական դարպասն գրավեց։
Լիգայի փուլի հինգերորդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին», իսկ «Բրյուգեն»՝ Լիսաբոնի «Սպորտինգին»։ Հանդիպումները կկայանան նոյեմբերի 25-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․