Պատարագից հետո լրագրողները շրջապատեցին մի կարևոր մատղաշի, ու տեղի ունեցավ բլից-հարցազրույց․
– Դուք նախաճաշին ի՞նչ եք ուտում, որ կարողանում եք թշնամիների հախից գալ։
– Չախոբիլի։
– Դա ձեզ ի՞նչ է տալիս։
– Անխնա չախում եմ։
– Եթե ձեր ամուսինը մեկ օրով ձեզ կարգի թագավոր՝ ինչպիսի՞ թագավոր կլինեք։
– Չախ-չախ թագավոր։
– Քրիստոնեական տոներից ո՞րն եք նախընտրում։
– Չախվերացը։
– Ուզում էիք ասել՝ Խաչվերա՞ցը։
– Դե հա։
– Իսկ ընթրիքի՞ն ինչ եք ծխում․․․ այսինքն՝ ուտում։
– Միայն չախոբիլի։
Կարո Վարդանյան