Հաջիևը Բրիտանիայի պետնախարարի հետ պաշտպանության ու ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր է քննարկել

Քաղաքականություն

05.11.2025 | 23:14

Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դոութիի հետ, Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպումն անցել է ռազմավարական գործընկերության ոգով։

«Քննարկել ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը ռազմավարական գործընկերության ոգով նոր ոլորտներում՝ կապի, արհեստական ​​բանականության, կիբերանվտանգության, թվայնացման, կրթության, ինչպես նաև պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտներում»,- գրել է Հաջիևը սոցիալական ցանցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment