Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Աշխարհում կա՞ այլ օրինակ, որ հանրային ծառայություն մատուցող ընկերության սեփականատերը առաջարկի նվազեցնել ծառայության արժեքը, իսկ պետությունը մերժի դա իրագործել:
ՀԷՑ-ի սեփականատերը ասում է կարող ենք հոսանքի սակագինը նվազեցնել, պետությունն ասում է չէ, հիմա որ էժանացնենք, հետո պետք է ավելի շատ թանկացնենք:
Բա ՀԷՑ-ի կառավարումը խլելուց ասում էիք – «գիտե՜ք ինչ չարաշահումներ են թույլ տվել, կարելի էր դրա հաշվին սակագին իջեցնել կամ ներդրում անել»: Հիմա ոչ սակագին եք իջեցնում, ոչ էլ ձեր արած ներդրումը տեսանք:
Հ.Գ. Իսկ կարո՞ղ է այդուհանդերձ սպասում եք նախընտրական շրջանին:
Գրառումը՝ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից