![]()
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները, պարգևատրելով Գարեգին Բ-ի եղբորը, ազդակ են ուղարկում Հայաստանին՝ ասելով՝ այս մարդիկ մեր մարդիկ են:
Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մկրտիչ (Եզրաս) Ներսիսյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:
«Ռուսները ուզում են հասկացնել, որ մեր մարդկանց նկատմամբ եք գործողություններ իրականացնում, այսինքն՝ մեր նկատմամբ եք իրականացնում: Պուտինն ասում է՝ Եզրասը իմ մարդն է, և ես նրա թիկունքին եմ: Սակայն նման ազդակները հակառակ ազդեցությունն են ունենում մեր հասարակության շրջանում»,- նկատում է Վարդանյանը:
Ըստ նրա՝ ՌԴ իշխանությունները բոլոր հայերին, որոնք ունեն ազդեցիկություն և պրոռուսական հայացքներ, դիտարկում են որպես ազդեցության գործակալներ, իսկ Կրեմլը նման ուժերի համար դիտարկվում է որպես փրկիչ օղակ: Մտածում են, որ իրենց չի լքի»:
Զրուցակիցը հիշեցնում է՝ երբ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել էին, Ռուսաստանը կրկին իր աջակցությունը ցուցաբերեց:
Վարդանյանը, սակայն, համոզմունք ունի, որ նման քայլերով այս մարդկանց ազդեցությունը հայ հասարակության շրջանում ավելի է թուլանում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ