Երկրորդ դատավորը ևս մերժեց Սերժ Սարգսյանի ազատությունը սահմանափակելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանն այսօր երկրորդ անգամ մերժեց դատախազության միջնորդությունը՝ մի քանի քրեական գործերով մեղադրյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ազատությունը սահմանափակել և ստորագրություն չհեռանալու մասին կիրառել:

Այս նիստն այսօր ավելի վաղ էր սկսվել, բայց դատավորի եղբոր մահվան հետ կապված՝ դատավորն ընդհատել էր նիստը, ավելի ուշ, սակայն վերադարձել նիստերի դահլիճ՝ հրատապության պատճառով:

Մեղադրող կողմը նույնաբովանդակ միջնորդություն էր ներկայացրել Սարգսյանին վերագրվող այլ գործով դատավորին, որը ևս մերժվեց:

Սերժ Սարգսյանը մեղադրյալ է մի քանի քրեական գործերով: Առաջին ատյանի դատարանում վառելանյութի հափշտակությունը կազմակերպելու գործով նա թեև արդարացվել էր, բայց դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ, վերջինս էլ բավարարել էր դատախազության բողոքն ու գործը հետ ուղարկել առաջiն ատյան՝ նոր քննության:

Սրանից բացի, երրորդ նախագահը մեղադրվում է նաև մի գործարքի համար, որը կատարել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Ըստ մեղադրանքի՝ նա Իսակովի պողոտայի տարածքում գտնվող հողամասերը վաճառել է շուկայականից բավականին ցածր գնով։ Մյուս գործն առնչվում է կաշառք ստանալուն, որը հարցուվել է գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա:

Նախկին նախագահը ոչ մի գործով էլ մեղքը չի ընդունում:

Leave a Comment