Ռուսաստանի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում շատ զգալի է. Սերգեյ Շոյգու

Մոսկվան ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրության կայունացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Ըստ նրա՝ Ռուսաստանի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում շատ զգալի է։

«Այս ողջ ընթացքում Ռուսաստանը արել է ամեն ինչ իրավիճակի կայունացման համար։ Վերջապես խաղաղությունը եկել է տարածաշրջան»,-նշել է Շոյգուն։

Leave a Comment