Տեր Արամին իշխանությունը սատար է կանգնում այն պատճառով, որ նա մենակ է իր հանդեպ հոգևոր դասի ոտնձգությունների դեմ

Ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի
հրամանատր Արա Խուդավերդյանի հետ զրուցել ենք Հովհաննավանքի պատարագների, Կտրիճ Ներսիսյանի՝
վեհարանից հեռանալու հնարավորության և առհասարակ եկեղեցում տիրող իրավիճակի մասին։

Նա նշեց, որ Հովհաննավանքն իրենից
ներկայացնում է կաթողիկոս տված դպրության կենտրոն, և անգամ Հովհաննես Կարբեցու ժամանակ
այդ եկեղեցական ինտրիգները եղել են նաև Հովհաննավանքում, Ուշիում, Սաղմոսավանքի, Կարբիի
դպրության կենտրոններում, և պատահական չէ, որ Կտրիճ Ներսիսյանն ընտրեց Հովհաննավանքի
քահանային՝ ներքաշելով ինտրիգների մեջ։

«Այդ ինտրիգները վկայում են այն
մասին, որ երբ Հայաստանը մարտահրավերների փուլում է լինում, հոգևոր դասը ժողովրդին
կիսելու, տրոհելու համար սկսում է հոգևորական ինտրիգները։ Բայց փառք Աստծու, ժողովուրդը
Հովհաննավանքում ցույց տվեց իր մոտեցումը, իր հավատը առ եկեղեցի, և տարբեր մարդիկ մասնակցեցին
հոգևոր գործունեությանը՝ պատարագին։ Սակայն առաջնորդարանում հոգևոր առաջնորդներն ինչ-որ
տրյուկներ են բանեցնում հոգևորականների նկատմամբ, և եթե, ըստ իրենց կանոնակարգի, միանգամից
կարգալույծ անելու որոշում են կայացնում, ապա կառավարությունը, որն աջակցում է այդ
քահանաներին, պետք է լիարժեք ուսումնասիրի կանոնադրությունը, թե որ պարագայում կարող
են կարգալույծ լինել բարձրաստիճան հոգևորականները՝ ի դեմս կաթողիկոսի և եպիսկոպոսների»,-
ասաց Արա Խուդավերդյանը։

Նրա խոսքով՝ մենք կանգնել ենք
մի փաստի առաջ, որ հետպատերազմական ժամանակահատվածում որոշ շրջանակներ փորձում են երկիրը
թուլացնել, տանել պետականության անկման դրսի, արտաքին ուժերի ազդեցությամբ՝ օգտագործելով
նաև հոգևոր մասը ՀՀ-ի դեմ, բայց ժողովուրդն անսասան է, նա պատրաստ է դիմագրավել բոլոր
մարտահրավերներին։

Ուստի մեր զրուցակիցը համարում
է, որ պետք է օր առաջ հոգևոր դասի մեջ վերականգնել հոգևոր, սկզբունքային ծառայությունները
և ղեկավարումը, որպեսզի ո՛չ պետությունը տուժի, ո՛չ ժողովուրդը, ո՛չ հոգևորական դասը։

Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմությունը
հայտարարում է, թե տեր Արամի մատուցած պատարագը կեղծ է, Արա Խուդավերդյանն ասաց, որ
ինքը չի համարում այդ պատարագը կեղծ։

«Տեր Արամին ես կարգալույծ եղած
չեմ համարում։ Դա չի նշանակում, որ եթե մարդը դեմ է գնում առաջնորդին, ենթակա է կարգալույծ
լինելու։ Նայեք այդ մարդու դեմ գնալու պատճառները՝ ինչո՞վ է նա վնասում հայոց եկեղեցուն,
և դրանից պարզ կլինի, միգուցե դրանից հետո խմբով տույժի ենթարկվեն այն մարդիկ, ովքեր
ստորագրություն են դրել տեր Արամի կարգալույծ լինելու որոշման տակ։ Տեր Արամն իր ծառայությունն
է մատուցում  Աստծուն։ Տեր Արամին կառավարությունը
սատար է  կանգնում այն պատճառով, որ նա մենակ
է իր հանդեպ ընդհանուր հոգևորական դասի ոտնձգությունների դեմ։ Կեցցե վարչապետը, որ
այս պայքարում սկզբունքորեն իր գործընթացը տանում է առաջ»,- ասաց Արա Խուդավերդյանը։

 Լիլիթ Թադևոսյան   

Leave a Comment