Եթե կա ինչ-որ քաղաք, որ կարող է կանգնեցնել Թրամփին, դա Նյու Յորքն է. Նորընտիր քաղաքապետ

Նյու Յորքի նոր ընտրված քաղաքապետը՝ 34-ամյա Զոհրան Մամդանին, իր հաղթական ելույթում հայտարարել է, որ Նյու Յորքը դառնալու է «լույսի քաղաք»՝ ԱՄՆ-ում ձևավորված «քաղաքական մթության շրջանում»։

«Եթե կա մի քաղաք, որը կարող է ցույց տալ, թե ինչպես կանգնեցնել Թրամփին, դա հենց Նյու Յորքն է՝ քաղաքը, որը նրան ծնեց»,-ասել Մամդանին՝ դիմելով իր կողմնակիցներին Բրուքլինում։ Նա նաև ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ հավելելով․

«Եթե ուզում ես սարսափ ներշնչել բռնապետի սրտում, վերացրու այն պայմանները, որոնք թույլ են տալիս նրան կենտրոնացնել իշխանությունը։ Այդպես մենք կկանգնեցնենք ոչ միայն Թրամփին, այլև նրա հաջորդին։ Եվ այո՛, Դոնալդ, բարձրացրու ձայնդ, որովհետև սա քեզ է վերաբերում»։

Մամդանին իր խոսքում ընդգծեց, որ պայքարելու է հասարակության ամենախոցելի խմբերի պաշտպանության համար․

«Մենք կանգնելու ենք նրանց կողքին, ում սիրում ենք՝ լինի դա ներգաղթյալ, տրանսգենդեր մարդ, միայնակ մայր կամ նրանցից մեկը, ովքեր դեռ սպասում են կյանքի արժեքների նվազմանը»։

Նա հավելել է, որ Նյու Յորքը այլևս չի լինելու քաղաք, որտեղ կարելի է շահարկել իսլամաֆոբիան և շահել ընտրությունները։

Չնայած ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, Մամդանիի հաղթանակը գրեթե անվիճելի է․ նա ստացել է շուրջ 50,4% ձայն, իսկ անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոն՝ Դոնալդ Թրամփի աջակցությամբ՝ 41,6%։

Զոհրան Մամդանին դառնալու է Նյու Յորքի պատմության առաջին մահմեդական քաղաքապետը։ Նա հետևում է ժողովրդավարական սոցիալիզմի գաղափարներին և խոստանում է սահմանափակել վարձերի աճը, ինչպես նաև ապահովել անվճար հասարակական տրանսպորտ և երեխաների խնամքի ծառայություններ՝ արդար և հավասար հնարավորությունների քաղաք կառուցելու նպատակով։

Leave a Comment