Ամերիկյան «Ջորջ Վաշինգտոն» միջուկային ավիակիրը չորեքշաբթի օրը ժամանել է Կորեայի Հանրապետության երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Բուսանի ռազմածովային բազա, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։
Ավիակրին ուղեկցում են կառավարվող հրթիռային հածանավ և երկու ականակիր, որոնք հագեցած են Aegis համակարգով: Բուսան նավահանգստի այցը նախատեսված է պաշարները համալրելու և անձնակազմին հանգստանալու հնարավորություն տալու համար:
«Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերը նախատեսում են ավելի ամրապնդել երկու երկրների ռազմածովային ուժերի միջև փոխանակումները և համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել պաշտպանական կարողությունները՝ հինգերորդ ավիակիր խմբի ժամանման կապակցությամբ», – հայտարարել են հարավկորեական զինվորականները։
Սա ԱՄՆ ավիակրի առաջին նավահանգստային կանգառն է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգի օրոք։ Նա հաղթել է հունիսի սկզբին կայացած ընտրություններում։ Վերջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը Բուսան է այցելել մարտ ամսին։