![]()
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը տարիներ առաջ իր տեսաբլոգում պատմել է Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպման մասին՝ անվանելով այն «ողբերգակատակերգություն»:
Ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հետ հանդիպելով Գարեգին Բ-ին և ներկայացնելով Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման ընթացքը՝ խոսք է եղել նաև խորանի տակ հայտնաբերված աճյունի մասին, որից որոշ մաս ուղարկվել էր Անգլիա՝ տարիքը պարզելու:
Լսելով աճյունի մասին՝ Գարեգին Բ-ն հետաքրքրություն է ցուցաբերել՝ ասելով. «Ո՞ւր են, ո՞ւր են այդ ոսկորները»:
«Իմանալով, որ ոսկորները Արմեն Հախնազարյանի մոտ են պահված մինչև Անգլիայից տարիքի վերաբերյալ պատասխան ստանալը՝ կաթողիկոսը ձեռքը դրեց ճակատին և ասաց, որ նեղվեց: Ես ասացի՝ բայց սպասեք, պատասխանը թող գա, և եթե տեղեկություն լինի, որ դրանք 1-ին դարի հնություն ունեն, նոր կարելի է ենթադրություն անել և այդ ոսկորները վերագրել Սուրբ Սարգսին: Կարող է դրանք 200 տարվա ոսկորներ են միայն: Այդ խոսքիս վրա վեհափառը խոժոռվեց, առաջ եկավ և ասաց հետևյալը. «Դա ի՞նչ նշանակություն ունի: Դուք չեք իմանում, թե ինչքան տուրիստ կգա»: Դրանից հետո այս թեմայով այլևս խոսելու բան չկար»,- պատմել է Կարապետյանը՝ հավելելով, որ այդ տարի լուր է ստացել, թե Էջմիածնից Երևանի Սբ. Սարգիս եկեղեցի են բերել Սուրբ Սարգսի մասունքները՝ ենթադրելով, որ դրանք հենց այն են, որոնք Արմեն Հախնազարյանն օրեր անց փոխանցել էր Գարեգին Բ-ին:
Այնուհետև Գարեգին Բ-ն պատմել է, թե ինչպես կարելի է «մասնատել Գրիգոր Լուսավորչի աջը՝ ունենալով միանգամից մի քանի օրիգինալ աջ»:
Սամվել Կարապետյանը ներկայացրել է նաև Գարեգին Բ-ի՝ «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գուծ չունեմ» արտահայտության մանրամասները:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ