https://arm.sputniknews.ru/20251104/majr-atvorum-sksvel-e-geragujn-hvogevvor-khvorhrdi-zhvoghvovy-orakargum-e-hakaekeghecakan-arshavy-95464266.html
Մայր աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ օրակարգում է հակաեկեղեցական արշավը
Մայր աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ օրակարգում է հակաեկեղեցական արշավը
Sputnik Արմենիա
Ժողովի օրակարգում են նաև Բաքվում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերը։ 04.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-04T18:53+0400
2025-11-04T18:53+0400
2025-11-04T18:54+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
գերագույն հոգևոր խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95461133_0:0:1200:676_1920x0_80_0_0_0a3436d417ae35e2bce717eed182ce1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Մայր աթոռից հայտնում են նաև, որ ժողովի ընթացքում քննարկվելու են եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրները, ինչպես նաև Նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։Տեր Տարոնը գնացել է Մայր աթոռ, սակայն չի մասնակցել կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95461133_133:0:1200:800_1920x0_80_0_0_1e0930034a84ce3e80f52955250ffaad.jpg
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, գերագույն հոգևոր խորհուրդ
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, գերագույն հոգևոր խորհուրդ
Ժողովի օրակարգում են նաև Բաքվում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերը։
Տերունական աղոթքով սկսված ժողովի օրակարգում են հակաեկեղեցական արշավը, ազատազրկված հոգևորականների և քաղաքացիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման հարցերը։
Մայր աթոռից հայտնում են նաև, որ ժողովի ընթացքում քննարկվելու են եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրները, ինչպես նաև Նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։