«Ինդիանա»-«Միլուոկի» հանդիպումը թրիլերային ավարտ է ունեցել

NBA-ի կանոնավոր առաջնության «Ինդիանա»-«Միլուոկի» հանդիպումը թրիլերային ավարտ է ունեցել։

Հանդիպման վերջնամասում հաշիվը հավասար էր՝ 115:115, սակայն «Միլուոկիի» առաջատար Յանիս Ադետոկունբոն հաղթական նետում է կատարել խաղավարտի ազդանշանի պահին և հաղթանակ բերել իր թիմին։ Հանդիպումն ավարտվել է 115:117 հաշվով:

Հույն հարձակվողը վաստակել է 33 միավոր:

«Միլուոկին» 7 խաղում գրանցել է 5 հաղթանակ և Արևելյան կոնֆերենցիայում երրորդ տեղում է:

Leave a Comment