Reuters. Թրամփը նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կընդունի Սաուդյան Արաբիայի արքայազնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդին, նոյեմբերի 3-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյային։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, թագաժառանգը կայցելի Միացյալ Նահանգներ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Էր-Ռիադի վրա՝ միանալու Աբրահամի համաձայնագրերին: Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել այցի մասին: Գործակալությունը որևէ այլ մանրամասնություն չի տրամադրել:

Ամերիկյան վարչակազմը բազմիցս ընդգծել է, որ փորձում է ապահովել, որ Սաուդյան Արաբիան, առաջին հերթին, միանա Աբրահամի համաձայնագրերին։

Աբրահամի համաձայնագրերը կնքվել են Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև 2020-2021 թվականներին՝ ԱՄՆ միջնորդությամբ։

Leave a Comment