Նանե Ղազարյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

Վարչապետ Նիկոլ փաշինյանը որոշում է ընդունել, որում ասվում է,-«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»:

Leave a Comment