FIFPro-ի վարկածով 2025 թվականի խորհրդանշական հավաքականը հայտնի է — Armsport.am

Միջազգային պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է 2025 թվականի խորհրդանշական հավաքականը։

Հավաքականը կազմվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում։ Յուրաքանչյուր հարցված ընտրել է երեք խաղացող չորս դիրքային կատեգորիաներում՝ դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող։

FIFPro-ի 2025 թվականի խորհրդանշական հավաքականը՝

  • Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա / ՊՍԺ)
  • Պաշտպաններ՝ Վիրջիլ վան Դայկ (Նիդերլանդներ / «Լիվերպուլ»), Աշրաֆ Հակիմի (Մարոկկո / ՊՍԺ), Նունու Մենդեշ (Պորտուգալիա / ՊՍԺ)
  • Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ (Անգլիա / «Ռեալ»), Քոուլ Փալմեր (Անգլիա / «Չելսի»), Պեդրի (Իսպանիա / «Բարսելոնա»), Վիտինյա (Պորտուգալիա / ՊՍԺ)
  • Հարձակվողներ՝ Ուսման Դեմբելե (Ֆրանսիա / ՊՍԺ), Կիլիան Մբապե (Ֆրանսիա / «Ռեալ»), Լամին Յամալ (Իսպանիա / «Բարսելոնա»)։

Leave a Comment