Վաղը՝ նոյեմբերի 4-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում կընդունի Մադրիդի «Ռեալին»։
Խաբի Ալոնսոն հրապարակել է «արքայական ակումբի» հայտացուցակն այդ խաղում․
- Դարպասապահներ․ Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես
- Պաշտպաններ․ Էդեր Միլիտաո, Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ, Ասենսիո, Ա. Կարերաս, Ֆրան Գարսիա, Ֆեռլան Մենդի, Հոյսեն
- Կիսապաշտպաններ․ Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Օրելիեն Չուամենի, Արդա Գյուլեր, Դանի Սեբալյոս
- Հարձակվողներ․ Վինիսիուս Ժունիոր, Էնդրիկ, Կիլիան Մբապե, Ռոդրիգո, Գոնսալո, Բրահիմ Դիաս
Առաջին 3 տուրերից հետո «սերուցքայինները» ունեն 9, իսկ «մերսիսայդցիները»՝ 6 միավոր։
Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 00։00-ին է։