Գարեգին Երկրորդ կաթողիկոսի եղբայրը  կալանավորվել է մեկ ամսով

Դատարանն այսօր բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը եւ մեկ ամսով կալանավորել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի եղբորը՝ 68-ամյա Գեւորգ Ներսիսյանին։

Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ կալանավորվել է Ոսկեհատի միջադեպի մասնակիցներից մեկը։

Նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական վճիռը դեռ չի ընդունվել։

Հայր եւ որդի Ներսիսյաններին մեղադրում են քարոզարշավին խոչընդոտելու մեջ։ Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյան էր իրավապահներին ահազանգել դրա մասին։

ՔԿ-ն վարույթ էր հարուցել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) հատկանիշներով:

Leave a Comment