Ստամբուլում Թուրքիայի նախաձեռնությամբ սկսվել է Գազայի գագաթնաժողովը, հաղորդում է TRT Haber-ը։
Հանդիպումը վարում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Միջոցառմանը մասնակցում են ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Քաթարի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտգործնախարարները։
Օրակարգում են Գազայում մշտական հրադադարի հաստատումը և մարդասիրական օգնության ընդլայնումը։
Նախատեսվում է նաև քննարկել պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանության և երկու պետությունների լուծման առաջխաղացման կարևորությունը։