Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Էմմա Պողոսյանը (86կգ) դարձավ չեմպիոն։
19-ամյա գյումրեցի ծանրորդուհին երիտասարդների պայքարում գրանցեց երկամարտի 241կգ (105+136) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ Պողոսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց, իսկ հրումում` ոսկե։ Նա հրում վարժությունում և երկամարտում սահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ։
Սա այս առաջնությունում Հայաստանի չորրորդ մեծ ոսկե մեդալն էր։ Ավելի վաղ չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ, երիտասարդներ), Գառնիկ Չոլակյանը (60կգ, Մ23) և Տիգրան Կարապետյանը (71կգ, երիտասարդներ)։