
Նոյեմբերի լույս 3-ի գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սումիի մարզի վրա։ Հիմնական հարվածը ստացել է Տրոստյանեց քաղաքը. կա զոհ և վիրավորներ։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
Նշվում է, որ թշնամին հարվածել է բնակելի շենքերին, երբ մարդիկ քնած են եղել։ Պայթյունի հետևանքով երկհարկանի տուն է փլուզվել, հրդեհ է բռնկվել։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 52-ամյա տղամարդու մարմին։