Մենք կարող ենք աշխարհը պայթեցնել 150 անգամ․ Թրամփը՝ ԱՄՆ միջուկային զինանոցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը, որը կբավականացնի «աշխարհը 150 անգամ պայթեցնելու» համար։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկրորդն է միջուկային զենքի քանակով, իսկ Չինաստանը՝ «հեռավոր երրորդը», սակայն հինգ տարվա ընթացքում կարող է հասնել նույն մակարդակի։

Թրամփը նշել է նաև, որ անհրաժեշտ է շարունակել ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։

Թրամփը վերահաստատել է միջուկային փորձարկումներ վերսկսելու իր որոշումը՝ նշելով, որ ԱՄՆ-ն չի կարող լինել միակ երկիրը, որը չի փորձարկում, մինչդեռ մյուսները՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը, արդեն իրականացնում են փորձարկումներ։

Ավելի վաղ Թրամփը Պենտագոնին հանձնարարել էր վերսկսել միջուկային փորձարկումները՝ իր խոսքերով՝ երկրի պաշտպանունակությունն ու տեխնոլոգիական պատրաստվածությունը պահպանելու նպատակով։

Leave a Comment