Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանն այսօր ունի 5 մասնակից


Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:


Երիտասարդների պայքարում Երևանի ժամանակով 14:00-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:


 


Ժամը 16:00-ին պայքարի մեջ կմտնեն +86 կգ քաշային կանայք, որտեղ Հայաստանից կմասնակցի Ալինա Սուքիասյանը:


 


18:00-ին երիտասարդների 110 կգ քաշում հարթակ դուրս կգա Միշա Մելքոնյանը:


20:00-ին պայքարի մեջ կմտնեն մինչև 23 տարեկաններից 86 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշում ներկայացնում է Լիանա Գյուրջյանը:


 


Եվ 22:00-ին երիտասարդների տարիքային խմբում կմրցի գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:

Դիտումների քանակ1

Leave a Comment