Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում. ԲՊՀ

Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված բոլոր ուսանողներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Այս մասին Իրավաբան.netտեղեկանում է համալսարանից։

«Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն, անհրաժեշտության դեպքում շարունակվելու է բժշկական վերահսկողությունը։
Համալսարանը շարունակում է կապ պահպանել տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ՝ ապահովելով անհրաժեշտ աջակցություն» – ասված է համալսարանի կողմից տարածված հայտարարությամբ։

Leave a Comment