Վիրավորանք և զրպարտություն. Որտե՞ղ է ավարտվում խոսքի ազատությունը

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտեր պաշտպանում են մարդու պատիվն ու արժանապատվությունը, մասնավորապես, խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու միջոցով` նշելով, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել մարդու պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով:

Մինչ 2010թ. մայիս Հայաստանի Հանրապետությունում գործում էր պատվի և արժանապատվության պաշտպանության քաղաքացիաիրավական և քրեաիրավական կարգ: 2010թ. մայիսին ընդունված օրենսդրական բարեփոխությունների արդյունքում զրպարտությունը և վիրավորանքն ապաքրեականացվեցին, և այդուհետ խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում:

Վիրավորանքի և զրպարտության, օրենսդրական կարգավորման և նախադեպային գործերի մասին Iravaban.net֊ը զրուցել է «Արես» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Արամազդ Կիվիրյանի և «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր, փաստաբան Արմեն Մելքումյանի հետ։

 

Leave a Comment