Սիրիայի նախագահը բանակցություններ կվարի Թրամփի հետ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է նոյեմբերին այցելել Վաշինգտոն, շաբաթ օրը Axios-ին հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը։

«Սիրիայի նախագահը նոյեմբերի 10-ին կայցելի Վաշինգտոն և սպասվում է, որ նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը», – ասվում է հայտարարության մեջ։

Axios-ը նշում է, որ սա կլինի Սիրիայի նախագահի առաջին այցը Սպիտակ տուն և նշանակալի քայլ ԱՄՆ-Սիրիա հարաբերությունների վերականգնման գործում։

 

Leave a Comment