«Ալ-Դուհաիլի» կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է վերադառնալ Իտալիա հաջորդ տարի։ 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կրկին խաղալ իր հայրենիքում, և նրա ծառայությունները վերջերս միջնորդների միջոցով առաջարկվել են «Յուվենտուսին»։ Այս մասին հայտնում է լրագրող Միրկո Դի Նատալեն։
Դի Նատալեի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը պատրաստ է քննարկել հնարավոր տրանսֆերը, սակայն շատ բան կախված կլինի գործարքի ֆինանսական պայմաններից և խաղացողի մարզավիճակից։ «Յուվենտուսը» ցանկանում է համոզվել, որ Վերատին ի վիճակի է խաղալ նախկին բարձր մակարդակով։
Վերատին 2023 թվականի ամռանը՝ ՊՍԺ-ում անցկացրած 11 մրցաշրջանից հետո, լքեց փարիզյան ակումբն ու տեղափոխվեց Կատար։ Այս տարվա ամռանը նա «Ալ-Արաբիից» տեղափոխվեց «Ալ-Դուհաիլ»։