Նոայի դարպասապահը հրավիրվել է Կոնգոյի հավաքական՝ ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի խաղին մասնակցելու համար

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» դարպասապահ Տիմոթի Ֆայուլուն հրավիրվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքական՝ 2026 թ. աշխարհի առաջնության աֆրիկյան փլեյ-օֆֆ փուլի հանդիպմանը մասնակցելու համար։

ԱԱ-2026-ի աֆրիկյան ընտրական գոտու փլեյ-օֆֆի առաջին խաղում Կոնգոյի ԴՀ ընտրանին նոյեմբերի 13-ին կմրցի Կամերունի հավաքականի հետ։ Հաղթելու դեպքում նրանք եզրափակիչում կհանդիպեն Նիգերիա – Գաբոն զույգի հաղթողին։ Եթե հաղթեն նաև եզրափակիչում, ընտրանին դուրս կգա միջմայրցամաքային փլեյ-օֆֆ, որտեղ հաղթելու դեպքում կորակավորվի մունդիալին։

26-ամյա դարպասապահը ընթացիկ մրցաշրջանում «Նոայի» կազմում անցկացրել է երեք հանդիպում՝ բաց թողնելով երկու գոլ և մեկ խաղում էլ անառիկ պահել սեփական դարպասը։

Leave a Comment