ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղեկացնում է փրկարար ծառայությունը։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: