Բաքվում ավարտվել է հայ գերիների նկատմամբ «դատաքննությունը» – Armenia Today

Բաքվի դատարանում այսօր ավարտվել է հայ գերիների նկատմամբ «դատաքննության փուլը»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և Մադաթ Բաբայանը խնդրել են իրենց առաջադրված որոշ մեղադրանքներ հանել գործից։ Դատարանը մերժել է նրանց միջնորդությունը։

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին, որի ընթացքում կլսեն կողմերի ելույթները։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը:

Leave a Comment