Հայաստանը և Ադրբեջանն այժմ սովորում են ապրել խաղաղության պայմաններում. Հաջիև


Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովը քաղաքական աջակցություն ցուցաբերեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։


 


«Մեր նպատակը խաղաղության հասնելն էր։ Շնորհակալ ենք նախագահ Թրամփին և նրա թիմին՝ աջակցության համար»,- ընդգծել է պաշտոնյան։ Հաջիևը շեշտել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման ճանապարհին են և այժմ սովորում են ապրել խաղաղության պայմաններում:


 


«Պատերազմ հայտարարելը շատ հեշտ է, իսկ խաղաղություն հաստատելը՝ չափազանց բարդ»,- համոզմունք է հայտնել Ադրբեջանի նախագահի օգնականը։ Նա ընդգծել է տարածաշրջանում կայունության ապահովման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։


 


Հաջիևը նաև հայտարարել է, որ TRIPP-ի նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև ունի Եվրասիայի տրանսպորտային քարտեզը փոխելու ներուժ։


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան


 

Դիտումների քանակ1

Leave a Comment