Մբապեն գրառում է արել Ոսկե խաղակոշիկը նվաճելուց հետո — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անցյալ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ռմբարկուն էր։ Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ֆրանսիացին պաշտոնապես ստացավ «Ոսկե խաղակոշիկը»։

Կարճ ժամանակ անց մադրիդցիների աստղային հարձակվողը մրցանակին նվիրված գրառում կատարեց իր սոցցանցի էջերում։

«Իմ առաջին «Ոսկե խաղակոշիկը»։ Մեծ պատիվ է նվաճել այս մրցանակը և ճանաչվել Եվրոպայի լավագույն ռմբարկու։ Մեծ շնորհակալություն իմ բոլոր թիմակիցներին, Մադր ակումբին և բոլորին՝ ամեն օր լավագույնը լինելու հարցում ինձ օգնելու համար։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց ձեզ։

Եվ վերջում, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մադրիդիստներին, որոնք սկզբից ի վեր այդքան մեծ սեր են ցուցաբերել իմ նկատմամբ։ Կհանդիպենք վաղը «Բեռնաբեուում», — գրել է Մբապեն։

Նշենք, որ վաղը՝ նոյեմբերի 1-ին, Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 11-րդ տուրում կհյուրընկալի «Վալենսիային»։ Խաղը մեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։

Leave a Comment