«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկնաբանել է Լա Լիգայի 10-րդ տուրում «Ռեալից» (1:2) կրած պարտությունից հետո Կիլիան Մբապեի կողմից իրացրած և իր կողմից հետ մղված 11-մետրանոցը։
52-րդ րոպեին, երբ հաշիվը 2:1 էր «Ռեալի» օգտին, «Բարսելոնայի» դարպասին նշանակվել էր 11-մետրանոց՝ Էրիկ Գարսիայի ձեռքով խաղի համար։
«Ես շատ բան եմ սովորում։ Յուրաքանչյուր խաղից առաջ դիտում եմ վերջին 20 11-մետրանոցները, որոնք կատարել են մրցակցի երկու-երեք հիմնական կատարողները։ Երբեմն նրանց կարիերայի ընթացքում բավական տեղեկատվություն է կուտակվում։
Որոշ ֆուտբոլիստներ տարբեր կերպ են հարվածում՝ կախված խաղի պահից կամ հաշվից։ Ես փորձում եմ ունենալ առավել ամբողջական տեղեկատվություն։
Ինչ վերաբերում է Մբապեի հարվածին՝ դա բավական ակնհայտ էր։ Նա հենց այդպես էր իրացրել իր վերջին 11-մետրանոցը։ Ես վստահ էի, որ նա հարվածելու է նույն ուղղությամբ։ Մնում էր միայն աղոթել, որ հասցնեմ գնդակին», — ասել է Շչեսնին ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում։