Վալենտեն Վաշրոն Փարիզի «Մասթերսի» 1/8 եզրափակչում հաղթել է Քեմերոն Նորիին, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին:
Մոնակոն ներկայացնող թենիսիստն առավելության է հասել երկու սեթում՝ 7-6, 6-4 հաշվով:
Վաշրոն Շանհայի «Մասթերսի» գործող հաղթողն է: