Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Գարեգին Երկրորդի գահակալության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով առաջիկա կիրակի նախատեսված հոգևոր արարողությունների մասին

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»։

Leave a Comment