Նոր նշանակում` Սրբուհի Գալյանի հրամանով

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 30-ին հրաման է ստորագրել, որով Ռուզաննա Խուդավերդյանին նշանակել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հրամանում ասվում է,-«Ռուզաննա Ռոբերտի Խուդավերդյանին 2025 թվականի նոյեմբերի 3-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխպատանքային պայմանագիր»։

Leave a Comment